Բար Ռաֆայելին սեքուսալ տնային տնտեսուհի է (ֆոտո)

22:22   24 դեկտեմբերի, 2012

Հանրահայտ թոփ-մոդել Բար Ռաֆայելին կշարունակի համագործակցել ներքնազգեստի Passionata նորաձեւ բրենդի հետ։ Բարի մասնակցությամբ գովազային հավաքածուի առաջին լուսանկարներն արդեն հասանելի են։

Հետաքրքիր է, որ 2013 թվականին նորաձեւ բրենդը որոշել է խաղարկել յուրաքանչյուր կնոջ համար ամենանվիրականը՝ տնային տնտեսությունը վարելու եւ ամենահամեղ ու գեղեցիկ քաղցրավենիքի համադրությունը։ Դրանցով շրջապատված ջանասեր տնային տնտեսուհու դերում էլ հանդես է եկել մոդելը։ Ճիշտ է, իրական կյանքում դժվար է Բար Ռաֆայելիին պատկերացնել լվացք, արդուկ կամ մաքրություն անելիս, սակայն դրանից նրա սեքսուալությունը չի նվազում լուսանկարներում։

Միյայն ներքնազգեստ հագած մոդելը կանգնած է խոհանոցում՝ ընդունելով դեմքի տարբեր արտահայտություններ ու երեւակայություն բորբոքող դիրքեր։



© NEWS.am STYLE