Նաոմի Քեմփբելը ձեռնափայտով է քայլում (ֆոտո)

16:16   24 դեկտեմբերի, 2012

42-ամյա անգլիացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին պապարացին Նյու Յորքում բռնացրել է ձեռնափայտով տեղաշարժվելիս։ Ըստ StarBloid -ի, նա վերադառնում էր ընկերների հետ անցկացրած ընթրիքից։ Չնայած վնասվածքին, Նաոմին հրաշալի տրամադրություն ուներ։ Զարմանալի է, որ իր Թվիթերում ոչինչ չի ասվում նրա խորհրդավոր վնասվածքի մասին։ Սակայն, գտնվել են մարդիկ, ովքեր կարդացել են տողերի արանքում։ Օրինակ, թոփ մոդելի «Ինչ ընտրում եք, այն էլ կունենաք ապագայում։ Եթե ինչ-որ բան եք թույլ տալիս, դա կշարունակվի» գրությունը նրանց ոչ միայն մտածելու առիթ է տվել, այլեւ կասկածի, թե գեղեցկուհուն ծեծել է ամուսինը՝ ռուս օլիգարխ Վլադիսլավ Դարոնինը։ «Աստղային նորություններ» հրատարակության էջերում հայտնվել է ենթադրություն, թե Նաոմի Քեմփբելին դուր չի եկել, ինչպես է իր ամուսինը գրկում Քեյթ Մոսին եւ նա խանդի տեսարան է սարքել, որն ավարտվել է ծեծով։

Ճիշտ է այս ենթադրությունը, թե՞ ոչ, հայտնի չէ, փոխարենը թոփ մոդելն ինքը մտածելու առիթ է տվել՝ Թվիթերում տեղադրելով հերթական գրությունը. «Ինձ պետք չեն որոշակի քանակությամբ ընկերներ, ինձ պետք են ընկերներ, ում վրա ես վստահ եմ»։



© NEWS.am STYLE