Մարգո Ռոբին եւ Ուիլ Սմիթը՝ «Focus» ֆիլմի պրեմիերային Լոնդոնում

18:13   12 փետրվարի, 2015

Երեկ Անգլիայի մայրաքաղաքում Մարգո Ռոբին եւ Ուիլ Սմիթը ներկա են եղել «Focus» քրեական կատակերգության պրեմիերային։ Դերասանները մարմնավորել են ֆիլմի գլխավոր հերոսներին։

Աստղերը կատակել են եւ շփվել երկրպագուների հետ։

Ֆիլմի սյուժեն մի խաբեբայի պատմություն է, ով փորձում է անօրինականությունների աշխարհում առաջին քայլերը կատարող աղջկան սովորեցնել այս ոլորտի գաղտնիքներն ու նրբությունները։ Շատ շուտով հերոսների միջեւ սիրավեպ է սկսվում, որն ինչպես պարզվում է, ի վնաս ընդհանուր գործի է։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ PA, Xposurephoto, Wenn, Getty, Rex



© NEWS.am STYLE