Forbes: 2012 թվականի ամենաոճային ու նրբագեղ կանայք (ֆոտո)

17:43   24 դեկտեմբերի, 2012

Forbes –ը հրատարակել է 2012 - ի ամենոճային ու նրբագեղ կանանց ռեյտինգը։ Հրատարակության կարծիքով, ամենա-ամենան Գվինեթ Պելթրոուն է։

Երկրորդ տողը զբաղեցրել է իր դաջվածքներով ու բացահայտ զգեստներով հայտնի երգչուհի Բեյոնսեն։

Երրորդ տեղում է հայտնվել «Լիալուսնի թագավորությունը» եւ «Նարնիի քրոնիքները» ֆիլմերից հայտնի բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը։ Նա միշտ հնարավորինս էքստրավագանտ է հագնվել։

Չորրորդ տեղը բաժին է ընկել ամերիկացի աստղ Բլեյք Լավլիին, ով արդեն իր տեղն ունի Vogue ամսագրի ամենաոճային աստղերի ցանկում։

Հինգերորդ տեղում է հայտնվել Zero Dark Thirty («Նպատակ համար մեկ») աղմկոտ ֆիլմում նկարահանված դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը։

Մրցանակակիրների շարքում են նաեւ Լիլի Սոբեսկին (6-րդ տեղ), մոդել ու դիզայներ Ինես Դե լյա Ֆրեսանժը (7-րդ տեղ), դերասանուհի Էմա Սթոունը (8-րդ տեղ), դերասանուհիներ Նիքոլ Քիդմանն (9-րդ տեղ) ու Ռունի Մաարան (10-րդ տեղ)։



© NEWS.am STYLE