14:06 13 փետրվարի, 2015Վերջին շրջանում Հոլիվուդի ամենահայտնի շիկահերներից մեկին՝ 47-ամյա Պամելա Անդերսոնին, Մալիբուում «բռնացրել են» համբուրվելիս։ Դերասանուհին զբոսնել է ամուսնու՝ Ռիք Սալոմոնի եւ դստեր՝ 16-ամյա Թայսոնի հետ։ Իսկ այժմ հայտնի աստղը որոշել է կրկին՝ արդեն երրորդ անգամ, բաժանվել ամուսնուց։

EOnline-ը տեղեկացրել է, որ երգչուհու ներկայացուցիչը պարզապես հայտնել է, որ Պամելան գիտի, թե ինչ է անում եւ ոչ մեկը իրավունք չունի ներխուժել նրա անձնական կայնք։
Առաջին անգամ Պամը եւ Ռիքը ամուսնացել են 2007թ-ին Լաս Վեգասում։ Մի քանի ամիս միասին ապրելուց հետո, զույգը չեղյալ է հայտարարել իրենց ամուսնությունը։ 2014թ-ի հունվարին Պամելան կրկին ամուսնացել է Ռիքի հետ, բայց հունիսի սկզբին ամուսնալուծության հայց է ներակայցրել։ Սակայն հետո զույգը կրկին վերսկսեց իր հարաբերությունները։
Նշենք, որ կինոպրոդյուսեր Ռիք Սալոմոնը Պամելայի երրորդ ամուսինն է։ 90-ականների կեսերին Պամելան ամուսնացած է եղել Թոմի Լիի հետ, ումից նա ունի երկու երեխա։ 2006թ-ին նա ամուսնացել է Քիդ Ռոքի հետ, բայց նրա հետ մեկ տարի է ապրել։