48-ամյա Սինդի Քրոուֆորդի մարմինն առանց ֆոտոշոփի

11:02   14 փետրվարի, 2015

Սինդի Քրոուֆորդը նկարահանվել է Marie Claire ամսագրի ապրիլյան համարի նոր ֆոտոշարքում, որտեղ 48-ամյա հայտնի մոդելը չի վախեցել եւ ցուցադրել է իր մարմինը։ Նա համաձայնել է, որ իր լուսանկարներն առանց ֆոտոշոփի ենթարկվելու հայտնվեն պարբերականի նոր համարում, որի նպատակն է ցույց տալ, թե ինչպիսին են իրականում հայտնի աստղերի լուսանկարներն առանց շտկումների։

Լուսանկարներից մեկն արդեն հայտնվել է համացանցում։

Հիշեցնենք, որ մոդելը երկու երեխա ունի՝ Փրեսլի Ուոլքերը (ծնվել է 1999թ-ին) եւ Կայա Ջորդանը (ծնվել է 2001թ-ին)։

Սինդի Քրոուֆորդը՝ Marie Claire-ի համար


Սինդի Քրոուֆորդը՝ El Pais Semana-ի համար (2014)  

Սինդի Քրոուֆորդը՝ London Evening Standard-ի համար (հունվար, 2015թ) 





© NEWS.am STYLE