16:22 14 փետրվարի, 2015Այսօր՝ բոլոր սիրահարների օրը, Բենեդիկտ Քամբերբեթչն ու Սոֆի Հանթերը ամուսնացել են։
The Telegraph-ը հայտնել է, որ ամուսնության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Անգլիայում՝ Ուայթ կղզում։
Մի քանի շաբաթ առաջ զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ հարսանիքին հրավիրված են միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները։

«Հրավիրատոմսերն արդեն բաժանված են։ Այն ցնցել է որոշ մարդկանց։ Զույգը ցանկանում է, որ հարսանիքը մինչեւ երեխայի ծնունդը լինի։ Բոլոր մանրամասները գրված են էլ. նամակում, քանի որ հարսանիքին շատ քիչ ժամանակ է մնացել»,-ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Սոֆի Հանթերն ու Բնեդիկտ Քամբերբեթչը ծանոթացել են 2009թ-ին «Burlesque Fairytales» ֆիլմի նկարահանումների ժամանակ։