17:51 16 փետրվարի, 2015NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել հայ ամենագրավիչ մոդելներին: Այս անգամ մեր խորագրի հերոսուհին Լյուսի Հայրապետյանն է:

Լյուսին 27 տարեկան է: Մոդելային ասպարեզում է արդեն տասը տարի:

Բացի մոդելային գործունեությունից, Լյուսի Հայրապետյանն աշխատում է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում:

Փետրվարի 7-ին գեղեցկուհի մոդելը Շարմ էլ Շեյխում նշել է ծննդյան տարեդարձը, որը համընկել է DJ Guevo-ի տարեդարձի հետ: Նրա խոսքով` դեռ Եգիպտոս կատարած այցի տպավորությունների տակ է:


Լյուսի Հայրապետյանն ակտիվ հանգստի սիրահար է: Զբաղվում է սպորտով եւ հաճախում լատինաամերիկյան պարերի խմբակ:

Նա նաեւ նկարչություն է սովորում, որպեսզի զբաղվի իր երազելի գործով` կանանց հագուստի մոդելավորմամբ, եւ ուսում ստանա Միլանում:












Պատրաստեց` Շ.Շ.