Էմբեր Ռոուզ vs Քլոե Քարդաշյան. «Քո ավագ քույրը պոռնիկ է»

11:01   17 փետրվարի, 2015

Քլոե Քարդաշյանը առցանց վիճաբանություն է սկսել Էմբեր Ռոուզի հետ, իսկ վերջինս Թվիթթերում քննադատել է իր ընկերներին՝ Բլեք Չեյնին եւ Տիգային, այն բանի համար, որ նրանք ընկերություն են անում Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ։

«Քայլին փոքրիկ երեխա է։ Նա պետք է երեկոյան 7-ից հետո անկողնում լինի։ Իսկ Տիգան թող ամաչի. չէ որ կին եւ երեխա ունի»։

Քլոե

Քլոե Քարդաշյանն իր հերթին հիշեցրել է Էմբերին վերջինիս անցյալի մասին (այն, որ նա մերկապարուհի է եղել) եւ հայտարարել, որ ի տարբերություն նրա՝ Քայլիին փայլուն ապագա է սպասվում։

Եվ հենց այստեղ Էմբերը շատ համարձակ պատասխան է տվել. «Մի անհանգստացիր իմ անցյալի համար։ Այո, ես այն փոքրիկ պոռնիկ եմ, ով միշտ հոգ է տանում իր ընտանիքի մասին, այնպես ինչպես քո քույրն է պոռնիկ եւ մտածում է իր ընտանիքի մասին։ Մի՞թե Քիմի ամուսինը մոռացել է նրա սեքս-տեսանյութի մասին։ Նստիր եւ հանգստացիր. դու ինձ չես հետաքրքրում»։

Էմբեր

Քլոե.

«Ես գիտեի, որ չես կարող չնշել իմ ընտանիքի անդամներին։ Մեզ պոռնիկ են անվանաւոմ, եւ մենք արդեն սովորել ենք դրան ու սադրանքներին չենք տրվում։ Ես քեզ չեմ ճանաչում Էմբեր եւ չեմ ցանկանում սոցցանցերի միջոցով խոսել։ Ես իմ ճշմարտությունն ու փաստերն ունեմ, իսկ դու՝ քոնը։  Մենք երբեք ոչ մեկի վրա «չենք հարձակվում»։ Իսկ ինչ վերաբերում է քրոջս, ապա դա իր գործն է, թե երբ եւ ինչ կանի։ Քեզնով զբաղվիր, Էմբեր»։

Քայլի

 

 

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE