Givenchy – ն հրաժարվել է մասնակցել փարիզյան Նորաձեւության շաբաթին

20:27   25 դեկտեմբերի, 2012

Նորաձեւության հանրահայտ Givenchy տունը հրաժարվել է մասնակցել 2013 թվականի հունվարին նախատեսված փարիզյան Նորաձեւության շաբաթին եւ որոշել է ժամանակավորապես դադարեցնել haute couture հավաքածուների թողարկումը։ Առայժմ հայտնի չէ, թե որքան կձգվի այս իրավիճակը։ Այնուամենայնիվ, Givenchy – ի քրեատիվ տնօրեն Ռիկարդո Թիշին կշարունակի «օտկուտյուղ» եզակի զգեստներ պատրաստել իր հաճախորդների, «հատուկ նախագծերի» ու կարեւոր միջոցառումների կարմիր գորգերի համար։

Հիշեցնենք, որ նորաձեւության տունը զանգվածային նախագծեր չի ներկայացնում 2010 թվականից՝ նախընտրելով փոխարենը կամերային ներկայացումներ կազմակերպել։

Նորությունն անակնկալ էր նորաձեւության արդյունաբերությունից շատերի համար, քանի որ Givenchy –ի մոդելները միշտ էլ տարբերվել են ճաշակով ու կատարյալ ձեւվածքով։



© NEWS.am STYLE