Սերժ Թանկյան. «Ինձ հուզել է թուրքական նվագախմբի կատարումը` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին»

17:35   18 փետրվարի, 2015

Սերժ Թանկյանը հուզվել է թուրքական նվագախմբի` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կատարումից: Իր ֆեյսբուքյան էջում հայտնի երգիչը հրապարակել է կատարման հոլովակն ու գրել. 

«Ես շատ եմ հուզվել` լսելով հայկական «Առավոտուն դեմին» երգը թուրքական նվագախմբի կատարմամբ: Երաժշտությունը հանուն ճշմարտության վերացնում է բոլոր սահմանները»:




© NEWS.am STYLE