Մըրայա Քերիի նախկին ամուսինը սիրավեպ է սկսել Էդի Մերֆիի էքս-կնոջ հետ

11:02   19 փետրվարի, 2015

Սուրբ Վալենտինի տոնն անցել է, բայց նոր աստղային զույգեր են կազմավորվում։ Մըրայա Քերիի նախկին ամուսնուն՝  Նիկ Քենոնին, Նյու Յորքի պանդոկներից մեկում «բռնացրել են» Էդի Մերֆիի էքս-կնոջ՝ Նիկոլ Մերֆիի հետ, հայտնել է People-ը։

«Նրանք իրար ձեռք ձեռքի տված, մեղմ զրուցում էին։ Պարզ էր, որ սա հանդիպում էր։ Մի պահ հնչեց Մըրայա Քերիի երգերից մեկը, բայց դա չվրդովվեցրեց զույգին»,- հայտնել է աղբյուրը։

Նշենք, որ 47-ամյա Նիկոլ Մերֆին եւ Էդի Մերֆին ամուսնալուծվել են 2006թ-ին եւ ունեն 5 երեխա։ Իսկ Մըրայա Քերին եւ Նիք Քենոնը բաժանվել են 2014թ-ին եւ ունեն երկվորյակ երեխաներ՝ Մոնրո եւ Մորոկան Սքոթ Քենոնները։



© NEWS.am STYLE