10:01 19 փետրվարի, 2015Քլոե Քարդաշյանի եւ Էմբեր Ռոուզի միջեւ ծագած առցանց վիճաբանությունը ինչպես արագ սկսվեց, այնպես արագ էլ վերջացավ։ Քիմ Քարդաշյանը խնդրել է քրոջը չշարունակել վիճել Ռոուզի հետ, քանի որ վերջինս շատ բան կարող է պատմել Քանիե Ուեսթի գաղտնիքների մասին. ի դեպ, Էմբերն ու Քանիեն 2008թ-ին հանդիպում էին։
Radar-ը տեղեկացրել է, որ Քիմը հայտարարել է հետեւյալը. «Վախենամ, որ նա շատ հեռուն կարող է գնալ։ Նա Քանիեի նախկին ընկերուհին է եւ կարող է շատ բան պատմել նրանց անձնական կյանքի մասին, իսկ դա ինձ պետք չէ»։

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանի եւ Էմբեր Ռոուզի առցանց «փոխհրաձգության» ժամանակ Էմբերը Քիմին պոռնիկ էր անվանել։