Ռիհանան սիրավեպ է սկսել Լեոնարդո դի Կապրիոյի ընկերոջ հետ

16:02   19 փետրվարի, 2015

Մինչ արեւմտյան բոլոր ԶԼՄները խոսում են Ռիհանայի եւ Լեոնարդո դի Կապրիոյի սիրավեպի մասին, HollyScoop-ին հայտնի է դարձել, որ 26-ամյա երգչուհին իրականում Լեոնարդո դի Կապրիոյի ընկերոջ՝ Ռիչի Ակիվայի հետ է սիրային հարաբերություններ սկսել։ Վերջինս ամերիկյան հայտնի գործարար է եւ 1OAK գիշերային ակումբների ցանցի սեփականատեր։

Նա Լեոյի մտերիմ ընկերներից մեկն է եւ Ամանորը Ռիհանան անցկացրել է ոչ թե Լեոյի, այլ նրա ընկերոջ հետ։



© NEWS.am STYLE