Ձերբակալել են հայտնի ռեփեր Վանիլա Այսին

18:10   19 փետրվարի, 2015

Ֆլորիդայում (ԱՄՆ) ձերբակալել են երբեմնի մեծ համբավ ունեցող ռեփեր Վանիլա Այսին։ Երգչին կասկածում են գողության մեջ։

NBC-ն հայտնել է, որ 47-ամյա ռեփերը գողություն է կատարել այն տանից, որի կողքին նկարահանվել է իր հայտնի Vanilla Ice Project ռեալիթի շուոն։ Նրա տանը գտել են ոչ իրեն պատկանող կահույք, հեծանիվներ եւ այլն։

Ռեփերը վստահ է, որ թյուրիմացություն է եղել եւ «Ամեն ինչ լավ կլինի, կարող եք համոզված լինել»՝ ասել է նա ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ։



© NEWS.am STYLE