Ինչպես են ամերիկացիները փորձել հայկական ուտեստները

16:35   19 փետրվարի, 2015

BuzzFeed պորտալի լրագրողները գնացել են Գլենդելի հայկական ռեստորաններից մեկը։

BuzzFeed պորտալը հաղորդումներ է նկարահանում տարբեր երկրների խոհանոցների մասին, որի շրջանակներում լրագրողները գնում են Քալիֆորնիայում գտնվող ռեստորաններ, փորձում ու իրենց կարծիքն են արտահայտում տվյալ երկրի խոհանոցի մասին։

Այս անգամ պորտալի թղթակիցները մեր հայրենակից Сос –ի ուղեկցությամբ գնացել են «Carousel» հայկական ռեստորան։

Երեք լրագրող փորձել են հայկական դոլմա, քաբաբ, քյուֆթա։ Դատելով լրագրողների խոսքերից՝ նրանց ստամոքսը եդեմական հաճույք է վայելել։



© NEWS.am STYLE