13:36 20 փետրվարի, 2015Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը դարձել Stuart Weitzman-ի նոր դեմքը։ Victoria's Secret-ի 34-ամյա հրեշտակը նկարահանվել է բրենդի նոր ֆոտոշարքում, որն իրականցրել է Մարիո Տեստինոն։

Սեւ եւ սպիտակ լուսանկարներում Բունդհենը ցուցադրում է ապրանքանիշի նոր հավաքածուն։ Այս տարի Stuart Weitzman-ը ներկայացրել է եւ բարձրակրունկ կոշիկներ, եւ սանդալներ, եւ մինչեւ ծունկ հասնող թավշակաշվե երկարաճիտ կոշիկներ, որոնք կարելի է հագնել գարնանային եղանակին։

Նշենք, որ Stuart Weitzman ապրանքանիշը հայտնի է իր արտադրության մեջ տարօրինակ նյութերի օգտագործմամբ։

Բրենդն առաջինն էր, որ կոշիկ կարելիս կիրառել է խցան, վինիլ, 24 կարատանոց ոսկի եւ անգամ սովորական պաստառ։

Աղբյուրը՝ FGR