Այսօր Ռիհանայի ծննդյան 27-րդ տարեդարձն է

12:02   20 փետրվարի, 2015

Այսօր հայտնի երգչուհի Ռիհանայի ծննդյան 27-րդ տարեդարձն է։

Ռիհանան ծնվել է Բարբադոս կղզում (ԱՄՆ), սակայն 16 տարեկանում տեղափոխվել է այստեղից, որպեսզի երգչուհու կարիերա սկսի։

2005թ-ին Ռիհանան ներկայացրել է իր առաջին «Music of the Sun» ալբոմը, որը հայտնվել է լավագույն ալբոմների Billboard 200 վարկանիշային աղյուսակում։

Ռիհանան մի շարք պատվավոր մրցանակների է արժանացել, ինչպիք են՝ Գրեմմի, World Music Awards, BRIT Awards, American Music Awards, Icon Award, Billboard Music Awards եւ շատ ուրիշներ։

Բացի երաժշտությունից, Ռիհանան մեծ համբավ է վայելում նաեւ նորաձեւության բնագավառում։

Նա ներկա էր նաեւ Grammy 2015-ին։

Ռիհանան՝ Ստելա ՄաքՔարթնիի կարած զգեստով, 2014թ.

Անցյալ տարի Ռիհանան իր նոր երգերով այնքան էլ չուրախացրեց երկրպագուներին։

Անկեղծ ասած, Ռիհանայի եւ Էմինեմի «The Monster» երգը, որն արժանացավ Grammy-ի որպես «լավագույն ռեփ համագործակցություն», ավելի շատ Էմինեմի ձեռքբերումն ու աշխատանքն էր, քան երգչուհու։

Սակայն տարեսկզբին Ռիհանան անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ նոր երգ ձայնագրելով Փոլ ՄաքՔարթնիի եւ Քանիե Ուեսթի հետ։

Չպետք է մոռանալ նաեւ ֆոտոշարքերի եւ նորաձեւության ցուցադրություններին մասնակցելու մասին։

Ի դեպ, վերջերս լուրեր էին պտտվում, որ Ռիհանան սիրավեպ է սկսել Լեոնարդո դի Կապրիոյիիսկ հետո վերջինիս ընկերոջ՝ Ռիչի Ակիվայի հետ։


NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչուհուն եւ մաղթում երջանկություն անձնական կյանքում։ Եվ միգուցե դրան հասնելու համար նա պետք է գա Հայաստան...

 



© NEWS.am STYLE