«Միսս Մեծ Բրիտանիան» կրկնօրինակել է Սինդի Քրոուֆորդին

12:31   20 փետրվարի, 2015

Բրիտանական սուպերմոդել Էմի Ուիլթերոնը, ով արժանացել է «Միսս Մեծ Բրիտանիա 2013» տիտղոսին, Սինդի Քրոուֆորդի ծննդյան օրը որոշել է կրկնօրինակել վերջինիս։ Ի դեպ, այսօր Սինդին նշում է ծննդյան 49-րդ տարեդարձը։

Էմի

Սինդի

22-ամյա բրիտանուհին շատ նման է 2000թ-ին պոդիումից հեռացած Սինդի Քրոուֆորդին։

Էմի

Սինդիի ծննդյան օրվա կապակցությամբ նա նմանակել է նրա ամենահայտնի լուքերը։

Սինդի

Էմի

Ամեն ինչ այնքան գեղեցիկ ու համահունչ է ստացվել, որ անհնար է տարբերություններ գտնել։ Էմին նշել է, որ լուսանկարվելուց հետո շատերը սկսել են հարցնել, թե արդյոք նա բարեկամական կապեր ունի սուպերմոդելի հետ, թե ոչ։

Իսկ ինչ վերաբերում է Սինդիին, ապա նրա ամուսինը՝ Ռանդ Ջերբերը, մոդելի սկանդալային ֆոտոշարքից հետո, տեղադրել է Քրոուֆորդի նոր լուսանկարը։ Ինչպես տեսնում եք Սինդին հիանալի տեսք ունի։ 

 

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE