15:35 20 փետրվարի, 2015Լոս Անջելեսում գերդոզավորումից մահացել է հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր եւ «Այգիներ եւ հանգստի գոտիներ» սերիալի սցենարիստ Հարիս Ուիթլսը։
TMZ-ն հայտնել է, որ 30-ամյա տղային մահացած գտել է իր օգնականը. վերջնիս շտապօգնություն է զանգել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել Հարիսի կյանքը։ Ուիթլսի անշնչացած մարմնի կողքին թմրանյութեր են հայտնաբերվել։
Ի դեպ, Հարիս Ուիթլսը նաեւ եղել է Don't Stop or We'll Die երաժշտական համույթի թմբկահարը։