Ինչու պետք է աղ ցանել վերքերի վրա

19:08   4 մարտի, 2015

Վաղուց ի վեր հայտնի է, որ վերքերին աղ ցանելը շատ ցավոտ ու տհաճ գործընթաց է։ Ինչը կարող է ավելի անբնական թվալ, քան վերքերին աղ ցանելը։ Սակայն իրականում լուրջ վնասվածքների դեպքում հենց աղ է պետք օգտագործել. ընդ որում եւ ծովի, եւ կերակրի աղ։ Այսպիսով, աղ լցնե՞լ, թե՞ ոչ։

Առաջին հերթին պետք է հիշել, որ աղով լուծույթները հիանալի միջոց են ֆուրունկուլի եւ մաշկային հիվանդությունների դեպքում։ Բուժումը շատ պարզ է՝ աղով լի ջրի մեջ պետք է ընկղմել մարլան եւ դրանով փաթաթել «հիվանդ» հատվածը։ Մի քանի ժամ անց այն կարելի է արդեն հանել (օրինակ՝ կարող եք երեկոյան դնել, իսկ առավոտյան հանել)։ Աղի լուծույթը պետք է 2%-ոց լինի։

Ֆոլիկուլյար անգինան հիվանդություն է, որի ընթացքում կոկորդում բաց վերքեր են առաջանում, ինչը շատ տհաճ զգացողություններ է առջացնում։ Քանի որ ֆոլիկուլի բորբոքումը կարող է բավականին մեծ դժվարություններ առաջացնել, ուստի ամեն ինչ պետք է շատ զգույշ եւ կոկիկ անել։ Նման հիվանդության դեպքում միանգամից պետք է աղի լուծույթով ողողել կոկորդն ու դիմել բժշկի։ Աղի լուծույթը պետք է 3%-ոց լինի։  

Իհարկե, մեկ անգամ աղի լուծույթով կոկորդը ողողելը հաստատ չի օգնի ձեզ վերջնականապես ազատվել անգինայից, սակայն որքան շուտ սկսեք պայքարել եւ բուժիչ մեթոդներ կիրառել, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել այս հիվանդությունը։

Ի դեպ, աղի լուծույթով բերանի խոռոչը ողողելը շատ օգտակար է լեզվի կամ լնդերի վրա առաջացած փոքրիկ վերքերի համար։ Այս պարագայում եթե ցանկանում եք լուծույթն ավելի ներգործող եւ բուժիչ դարձնել, ապա պետք է դրա մեջ ավելացնել արեւքուրիկի, նարգիզի, երիցուկի թուրմ ավելացնել։

 

Աղբյուրը՝ Otvetin 



© NEWS.am STYLE