11:03 21 փետրվարի, 2015Օրեր առաջ Համացանցում հերթական սկանդալն է բարձրացել։ Ամեն ինչ սկսվեց Էմբեր Ռոուզի եւ Քլոե Քարդաշյանի առցանց վիճաբանությունից։

Էմբերը Թվիթթերում քննադատել էր իր ընկերներին՝ Բլեք Չեյնին եւ Տիգային, այն բանի համար, որ նրանք ընկերություն են անում Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ (ի դեպ, Տիգա հայտարարել է, որ նրա եւ Քայլիի հարաբերությունները ընկերական բնույթ ունեն)։

Քայլի եւ Տիգա
Քլոե Քարդաշյանն իր հերթին հիշեցրել էր Էմբերին վերջինիս անցյալի մասին (այն, որ նա մերկապարուհի է եղել) եւ հայտարարել, որ ի տարբերություն նրա՝ Քայլիին փայլուն ապագա է սպասվում։ Իսկ Ռոուզը կտրուկ պատասխանել էր Քլոեն՝ նշելով, որ նրա ավագ քույր Քիմ Քարդաշյանը պոռնիկ է։ Որոշ ժամանակ անց Քիմը հայտարարել էր, որ նա չի ցանկանում վիճել Էմբեր Ռոուզի հետ, քանի որ վերջինս Քանիեի նախկին ընկերուհին է եւ միգուցե որոշ գաղտնիքներ բացահայտի նրանց անձնական կյանքի մասին։
Իսկ այժմ TMZ-ն հայտնել է, որ այս «մենամարտին» մասնակցել է նաեւ Քանիե Ուեսթը, ով որոշել է վերջակետ դնել այս ամենին։

Քանիե եւ Էմբեր 2009թ.
«Էմբեր Ռոուզը աստիճանաբար իջնում է։ Նրան ուշադրություն է անհարժեշտ, ահա այդ պատճառով նա սկանդալներ է ստեղծում։ Ով էր նրա մասին լսել մինչեւ ինձ հետ հանդիպելը։ Սակայն նրա հետ ընկերություն անելու ժամանակ ես սիրահարված էի Քիմին, բայց նա ուշադրություն չէր դարձնում ինձ հենց Ռոուզի պատճառով։ Էմբերի հետ իմ հարաբերությունների պատճառով Քիմն ինձ ստիպել է մեր առաջին սեքսից առաջ 30 անգամ լողանալ։ Եթե ես Քիմին նախքան Էմբերին հանդիպեի, ապա Ռոուզի մասին ոչ մեկը չէր իմանա»։
