Մինչ Էմբեր Ռոուզը «մենամարտում է» Քանիե Ուեսթի դեմ, Քիմ Քարդաշյանը զվարճանում է լեռներում

15:17   21 փետրվարի, 2015

Մինչ Էմբեր Ռոուզը «մենամարտում է» Քանիե Ուեսթի դեմ, Քարդաշյան քույրերը  զվարճանում են լեռներում։

34-ամյա Քիմը, Քլոեն, Քորթնին եւ Քենդալը իրենց հանգստից նոր լուսանկարներ են տեղադրել իրենց միկրոբլոգերում։

 

Հիշեցնենք, որ Էմբեր Ռոուզը Twitter-ում պատասխանել է Քանիե Ուեսթին:

«Դու 30 անգամ լոգա՞նք ես ընդունել։ Միգուցե մոռացել ես, որ R Jay-ը (Քիմի նախկին ընկերը) քնել է Քիմ Քարդաշյանի հետ։ Ամբողջ աշխարհին իրականությունը պատմելու ճիշտ ժամանակն է։ Այսքան տարի ես ոչինչ չեմ ասել քո մասին, քանի է որ կար ժամանակ, որ մենք սիրել ենք իրար։ Հիշելով այս ամենը՝ ես ոչ մի վատ բան չեմ ասի։ Կթողնեմ, որ Քարդաշյանները ստորացնեն քեզ, քանի որ երբ նրանք քեզանից ստանան այն, ինչ հարկավոր է, մի կողմ են նետելու քեզ։ Բոլոր մարդիկ էլ կյանքում սխալներ անում են, եւ ես բացառություն չեմ։ Սակայն երբ մարդիկ, չլինելով կատարելության օրինակ, քննադատում են մյուսներին, պարզապես նողկանք են առաջացնում։ Ես պատասխանատու եմ իմ կյանքի համար»։

 



© NEWS.am STYLE