Կայացավ «Երեւանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը

14:55   21 փետրվարի, 2015

Մայրենի լեզվի համաշխարհային օրը՝ փետրվարի 21-ին, կայացավ «Արմենպրես» լրատվական գործակալության  նախաձեռնած «Երեւանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը, որը նպատակն է արժանին մատուցելու տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին։

«Նախագծի մտահաղացումը ծագեց այն ժամանակ, երբ Երեւանը դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Արդեն երկրորդ անգամ մայրենի լեզվի համաշխարհային օրը արժեւորում ենք հեղինակների, թարգմանիչների, հրատարակիչների աշխատանքները։ Նմանատիպ նախագծեր կայանում են ամբողջ աշխարհում, որը կարեւորվում է ընթերցանության խթանումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը։

 

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE