Ավտովթարի հետեւանքով մահացել է ամերիկյան հայտնի դերասան Բեն Վուլֆը

11:01   24 փետրվարի, 2015

Լոս Անջելեսի հիվանդանոցում մահացել է 34-ամյա դերասան Բեն Վուլֆը։ TMZ-ն հայտնել է, որ «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի աստղը մահացել է ավտովթարի ժամանակ գլխին ստացած վնասվածքի պատճառով։

Բժիշկների փոխանցմամբ դերասանի մահվան պատճառը ուղեղի արյունազեղումն է։ Ի դեպ, դերասանի օրգանները, ըստ նրա ցանկության, կօգտագործվեն դոնորական նպատակով։



© NEWS.am STYLE