Լեդի Գագան՝ Թեյլոր Քիննի հետ նշանադրության մասին

15:04   24 փետրվարի, 2015

Արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ հայտնի երգչուհի Լեդի Գագան Սուրբ Վալենտինի օրը նշանադրվել է իր ընկերոջ՝ Թեյլոր Քիննի հետ։ Սկզբում երգչուհին հրապարակել էր նշանադրության մատանու լուսանկարը։ Սակայն այս ընթացքում Գագան եւ Թեյլորը ոչինչ չէին բարձրաձայնում իրենց հարաբերությունների մասին եւ չէին հայտարարում ամուսնության օրը։

Բայց ավելի ուշ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ յուրահատուկ զգեստով ներկայացած Լեդի Գագան, ում հիանալի կատարումը ցնցել էր բոլորին, որոշ մանրամասներ է պատմել իր նշանադրության մասին։

«Հիանալի էր։ Ես անգամ չկարողացա զսպել հուզմունքս եւ արտասվեցի։ Ես պատասխանեցի «այո», ինչից հետո նա նվիրեց ադամանդե սրտաձեւ մատանին։ Բայց ես անգամ ուրախ կլինեի, եթե ինձ մի կոնֆետ նվիրեր։ Երբ դու սիրում ես եւ սիրված ես, ամեն ինչ սիրելի է դառնում քեզ համար»,- ասել է Գագան։

«Իսկ կարմիր ձեռնոցները մտածված է եղել մինչեւ նշանադրույթունը, եւ ես չցանկացա փոխել մեր նախնական միտքը»,-  բացատրել է Գագան։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE