Վլադիմիր Սպիվակովը Երեւանում երեք համերգ կունենա

14:18   24 փետրվարի, 2015

Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը երեք համերգ կունենա Երեւանում։ Ապրիլի 14-ին, 15-ին եւ 16-ին մաեստրոն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիաական թատրոնում հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Համերգները նվիրվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Վլադմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում։  1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորյայի Յուրա Յանկելեւիչի դասարանում։ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Դիրիժորում է 1965 թվականից։ 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 

1989 թվականին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման եւ ԽՍՀՄ պետական մրցանակի։



© NEWS.am STYLE