«Մոսկվա» կինոթատրոնում «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի տոմսերի վաճառքը նվազել է

21:30   24 փետրվարի, 2015

2015 թվականի ամենաքննարկվող ֆիլմերից է «Մոխրագույնի 50 երանգները», որը մեծ աղմուկ բարձրացրեց ֆիլմասեր հասարակության շրջանում։ Շատերը մեծ հետաքրքրությամբ էին սպասում այդ ֆիլմին, որը որակավորվեց՝ անհաջող ֆիլմ։

Հիշեցնենք, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերան կայացել է փետրվարի 12-ին։ Ֆիլմը հանրահայտ «Մոխրագույնի 50 երանգները»  գրքի էկրանավորված տարբերակն է։

Մեծ էկրաններին դեռ շարունակում են ցուցադրել ֆիլմը։ NEWS.am STYLE-ը զրուցել է «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանի հետ, ով նշեց, որ պրեմիերայից 4 օր անց էլ շարունակվում էր տոմսերը սպառվել։

«Այդ ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարդկանց մոտ, որն էլ փաստում է տոմսերի սպառումը։ Այն ցուցադրվել է մեծ դահլիճներում։ Պրեմիերայից հետո՝ առաջին չորս օրերի ընթացքում, տոմսերը սպառվում էին, իսկ հետո սկսեց ավելի քիչ վաճառվել։ Այս շաբաթ եւ կիրակի օրերին էլ կցուցադրվի ֆիլմը»,- նշեց Անահիտը: 

Ֆիլմի գլխավոր դերասանուհին՝ Անաստասիա Սթիլը, մի համեստ աղջիկ է, ով ապրում է իր ընկերուհի-համակուրսեցի Քեյթի հետ: Համալսարանն ավարտելուց մեկ շաբաթ առաջ, Անաստասիան փոխարինում է հիվանդ ընկերուհուն եւ ինքն է գնում մի երիտասարդ ու գեղեցիկ միլիոնատիրոջից՝ Քրիստիան Գրեյից հարցազրույց վերցնելու: Հարցազրույցն այնքան էլ հաջող ընթացք չի ունենում եւ Անաստասիան մտածոում է, որ նրանք էլ երբեք չի հանդիպելու: Սակայն, պատահաբար, Գրեյնը հայնտվում է այն խանութում, որտեղ Անաստասիան վաճառողուհի է աշխատում: Նրանց ծանոթությունը շարունակվում է, եւ աղջիկը, հետզհետե, սկսում է բացահայտել հարուստ երիտասարդի գաղտնի սեռական հակումները։

Մ.Տ.



© NEWS.am STYLE