Ռիհանան ծննդյան օրն անցկացրել ու զվարճացել է Դի Կապրիոյի հետ

12:02   25 փետրվարի, 2015

Փետրվարի 20-ին հայտնի երգչուհի Ռիհանան նշում էր ծննդյան 27-րդ տարեդարձը։ Սակայն այսօր է հայտնի դարձել, որ երգչուհին շքեղ երեկույթ է կազմակերպել իր ծննդյան առթիվ։ Եվ ինչ եք կարծում, ո՞վ էր այնտեղ ներկա. ճիշտ է, Լեոնարդո Դի Կապրիոն։ Զույգի սիրավեպի մասին արդեն երկու ամիս է լուրեր են պտտվում։

Huffington Post-ը տեղեկացրել է, որ երեկույթին բացի Դի Կապրիոյից ներկա են եղել նաեւ Միք Ջագերը, Փերիս Հիլթոնը, Ջեյ Զին ու Բեյոնսեն, Ջիմ Քերին եւ ուրիշներ։

«Ռիհանան եւ Լեոն մի լավ զվարճացել են։ Նրանց միջեւ միմյանց ձգող ինչ-որ կապ կա»,-ասել է զույգին մտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE