Թեյլոր Սվիֆթ՝ 2014թ-ին ամենամեծ եկամուտն ապահոված երգչուհին ըստ IFPI-ի

13:44   25 փետրվարի, 2015

Ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը գլխավոր է 2014թ-ի ամենահաջողակ եւ ամենամեծ եկամուտն ապահոված արտիստների վարկանիշային աղյուսակն ըստ Federation of the Phonographic Industry (ֆոտոգրաֆիական արտադրության միջազգային ֆեդերացիա), հայտնել է Billboard-ը։

25-ամյա Թեյլորի «1989» ալբոմը վաճառվել է 8 միլիոն օրինակով։ Բաց այդ, նա իր Blank Space եւ Shake It Off 95 երկրներում մշտապես եղել է առաջատարի դիրքերում։

Երկրորդ տեղում հայտվել է One Direction խումբն իրենց «Four» ալբոմի շնորհիվ։

Հաջորդիվ հետեւյալ արտիստներն են՝ Էդ Շիրան, Coldplay, Մայքլ Ջեքսոն, Pink Floyd, Սեմ Սմիթ, Քեթի Փերի եւ Բեյոնսե։ 



© NEWS.am STYLE