Ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը Երեւանում է (ֆոտո)

17:50   25 փետրվարի, 2015

Ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներից մեկն է, Հայաստանում է:

Երգչուհին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարկել մայրաքաղաք Երեւանից:

Թամար Կապրելյանը եղել է նաեւ Մուղնիում՝ Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում՝ մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Այս տարի Հայաստանը մրցույթին ներկայանում է նոր ձեւաչափով:

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

 




© NEWS.am STYLE