11:01 26 փետրվարի, 2015Երեկ երեկոյան Լոնդոնում կայացել է բրիտանական փոփ-երաժշտության կարեւորագույն Brit Awards-2015 մրցանակաբաշխությունը։ Արդեն անդրադարձել ենք, թե որ աստղերն են ներկա եղել Brit Awards-2015-ին եւ ինչ տեսքով են հայտնվել կարմիր գորգի վրա, իսկ այժմ կարելի է խոսել շոուի մասին։

Մադոննան Brit Awards-2015-ի շրջանակներում իր 20-րդ ելույթի ժամանակ ընկել է։ «Living for Love» երգի կատարման ընթացքում պարողներից մեկը պետք է հաներ երգչուհու երկար վերնազգեստը, սակայն Մադոննան այդ պահին կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել։

Չնայած կատարվածին, Մադոննան շարունակել է ելույթը։

Այս միջադեպից հետո երգչուհին իր միկրոբլոգում գրել է, որ պարզապես զգեստը շատ ամուր է կապված եղել, իսկ նա իրեն շատ լավ է զգում։





Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, REX