Brit Awards-2015. Քիմ Քարդաշյանը «խայտառակվել է» սելֆիի պատճառով

12:03   26 փետրվարի, 2015

Երեկ երեկոյան Լոնդոնի O2 Arena-ում կայացել է բրիտանական փոփ-երաժշտության կարեւորագույն Brit Awards-2015 մրցանակաբաշխությունը։ Արդեն անդրադարձել ենք, թե ինչ տեսքով են հայտնի աստղերը հայտնվել կարմիր գորգի վրա, եւ թե ինչու է Մադոննան ընկել իր ելույթի ժամանակ, իսկ հետո ներկայացրել ենք Brit Awards-2015-ի հաղթողներին եւ տպավորիչ շոուն, որն իհարկե, չէր կարող առանց Քիմ Քարդաշյանի անցկացվեր։

Այսպիսով, երեկոյի ընթացքում Քիմը երկու անգամ բարձրացել է բեմ. սկզբում ներկայացրել է  իր ամուսնու ելույթը, իսկ  հետո հայտարարել «Համաշխարհային ճանաչում» եւ «Տարվա հայտնություն» անվանակարգերում հաղթողի անունը (Սեմ Սմիթ)։ Քիմին բեմ են հրավիրել երեկոյի հաղորդավարները, ովքեր առիթը բաց չեն թողել եւ Քիմի հետ սելֆի են արել։

Սակայն Քիմը լուսանկարվելիս մոռացել է հեռախոսը արգելաբացել եւ սելֆին այդպես էլ չի լուսանկարվել։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail 

Լուսանկարները՝ Getty, Reuters



© NEWS.am STYLE