Լեդի Գագայի հարսանիքը տեղի կունենա Մալիբուում

14:05   26 փետրվարի, 2015

Լեդի Գագան շտապում է ամուսնանալ։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ երգչուհին նշանադրվել է Թեյլոր Քիննի հետ, իսկ այսօր արդեն լուրեր են տարածվել նրանց հարսանիքի մասին։

Daily Mail-ը տեղեկացրել է, որ Լեդի Գագայի հարսանիքը կազմակերպվելու է Մալիբուում գտնվող իր առանձնատանը (որն արժե 23միլիոն դոլար)։ Ավելին, հայտնի աստղն իր հարսանիքին մտադիր է հրավիրել Թոնի Բենեթին, որպեսզի կատարի Cheek To Cheek երգը։



© NEWS.am STYLE