Լոնդոնյան մետրոյում տեղի է ունեցել Bluebella ներքնազգեստների ցուցադրությունը

19:12   26 փետրվարի, 2015

Լոնդոնյան մետրոյում տեղի է ունեցել Bluebella ներքնազգեստի ապրանքանիշի  նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ի դեպ, այս հատուկ հավաքածուն կոչվում է «Մոխրագույնի 50 երանգները»։

The Daily Mirror-ը տեղեկացրել է, որ բրենդի հիմնադիր Էմիլիա Բենդելը հայտարարել է, որ հավաքածուն ներկայացնում է կնոջ համարձակությունն ու ինքնավստահությունը։ Կազմակերպությունը որոշել է, որ ցուցադրությունը բարձր տրամադրություն կփոխանցի մետրոյից օգտվողներին։

Ի դեպ, մոդել Ջենիֆեր Էնսթեդը նշել է, որ այս ցուցադրությունն իր կյանքի ամենալարված ու նյարդային շոուներից մեկն էր, սակայն նրան շատ դուր է եկել։



© NEWS.am STYLE