Ծննդյան տոներ. բաժանվելու ժամանակը

16:30   26 դեկտեմբերի, 2012

Հետազոտողները պարզել են, որ տարվա մեջ կա երկու ժամանակահատված, երբ լարվածությունը գագաթնակետի է հասնում՝ քայքայելով միություններ։ Առաջինը համընկնում է մարտի, իսկ երկրորդը՝ նախածննդյան օրերի հետ։ Փորձելով բացատրել այս նոր երեւույթը՝ փորձագետները հիմնվում են նախատոնական սթրեսի վրա, որն առաջանում է զուգընկերոջը հաճոյանալու վախից, ինչպես նաեւ տոնի ակնկալիքի խառնաշփոթից, հաղորդում է «Ռոսբալտը»։

Դրա հետ մեկտեղ Ծննդյան տոների նախօրեին շատերն ավելի սուր են ընկալում կյանքի սեփական սխալներն ու դրանք սկսում են «ուղղել»՝ հեռանալով երկրորդ կեսից։ Երբեմն հարաբերությունները դատապարտված են «հայրեր եւ որդիներ» խնդրի պատճառով. Ծննդյան տոներին վերադառնալով հայրական օջախ, բոլորը չէ, որ ընդունակ են հաշտվել «նա իմ մոր դուրը չի գալիս» մտքին։ Վերջապես, ամենահաշվենկատներն այդպիսով ազատվում են նվերի ծախսից։



© NEWS.am STYLE