Ադրիանա Լիման ու Դաութցեն Քրեզը նկարահանվել են Miu Miu –ի համար (ֆոտո)

19:39   26 դեկտեմբերի, 2012

Այս տարի Miu Miu հագուստի նոր մոդելների գովազդային արշավի համար ընկերությունը որոշել է հրավիրել ամենհայտնի թոփ մոդելների, որոնց շարքում են Ադրիանա Լիման, Դաուտցել Քրեզն ու Արիզոն Մյուզը։ Գարնանային հավաքածուի դիզայներները նրբագեղ կնոջ կերպար են կերտել ռուբինի կարմիր գույն ունեցող պատերի, վարդի փխրուն ծաղիկների, անփութորեն ուսերից ցած սահող գունավոր մորթու, «Դյուշես» սատինե զգեստների եւ մուգ ջինսի վերարկուների շնորհիվ։
Ըստ Global Grind -ի, Նյու Յորքում տեղի ունեցած ֆոտոսեսիայի հեղինակը Ինեզ վան Լամսվեերդե եւ Վինուդ Մատադին զույգն է։

Նորաձեւության փորձագետների կարծիքով լուսանկարներում արտահայտված է դիզայներ Միուչի Պրադայի կանացիության ժամանակակից հասկացության յուրօրինակ տեսակետը։ Լուսանկարներում ցուցադրված է կանացի էության ողջ բազմակողմանիությունն ըստ Miu Miu – ի՝ գայթակղիչ կին, անմեղ պարզամիտ աղջիկ, կայտառ հրապուրիչ կին, կարոտախտ առաջացնող գեղեցկուհի։ Ֆոտոսեսիայի մտահղացումն անսովոր տնային պայմաներում ստեղծված բեմական դրվագներն են։


Լուսանկարները՝ Global Grind կայքից



© NEWS.am STYLE