5 կարճ պատմություն կյանքի մասին

22:20   26 դեկտեմբերի, 2012

1. Հավատ

Մի օր մի ամբողջ գյուղ որոշեց համերաշխ աղոթել, որ անձրեւ գա։ Նշանակված օրը բոլորը դուրս եկան կենտրոնական հրապարակ… Սակայն միայն մի տղա էր իր հետ անձրեւանոց վերցրել։ Եւ դա է Հավատը։

2. Վստահություն

Երբ երեխայի հետ խաղալով նրան վերեւ եք թռցնում, նա ուրախ ծիծաղում է, քանի որ գիտի, որ իրեն կբռնեք։ Եւ դա է Վստահությունը։

3. Հույս

Ամեն երեկո պառկում ենք քնելու առանց որեւէ երաշխիքի, որ հաջորդ առավոտյան կզարթնենք, ու չնայած դրան, մենք կրկին ու կրկին լարում ենք զարթուցիչը։ Եւ դա է Հույսը։

4. Վաղվա օրվա վստահություն

Ամեն օր ապագայի ծրագրեր ենք կազմում, չնայած կյանքում որոշակիության բացակայությանը։ Եւ դա է Վաղվա օրվա վստահությունը։

5. Մեր

Ամեն օր տեսնում ենք ինչպես են մարդիկ տանջվում, հազարավորները միմյանց անիմաստ ցավ են պատճառում։ Հասկանում ենք, որ մենք էլ նման սխալներից չենք կարող խուսափել… Բայց, այնուամենանիվ, շարունակում ենք սիրահարվել ու ամուսնանալ։



© NEWS.am STYLE