Քանիե Ուեսթը ներկայացրել է իր նոր ալբոմի անվանումը՝ «So Help Me God»

11:34   2 մարտի, 2015

Քանիե Ուեսթը Twitter –ի էջում ներկայացրել է իր նոր ալբոմի անվանումը՝ «So Help Me God»։ Թե երբ կթողարկվի ալբոմը, դեռ հայտնի չէ, սակայն այնտեղ ներառված կլինեն նաեւ Փոլ ՄաքՔարթնիի եւ Սիայի հետ ձայնագրված զուգերգերը։ Սա հայտնի ռեփերի թվով յոթերորդ ալբոմն է։

Ի դեպ, անցյալ ամիս ռեփերը հայտարարել էր, որ ալբոմն արդեն 80%-ով պատրաստ է, եւ այն շատ «անսպասելի է» թողարկվելու։



© NEWS.am STYLE