«Եվրատեսիլ 2015». Ֆինլանդիան ներկայացնելու է Դաունի համախտանիշով փանք-խումբը

15:10   2 մարտի, 2015

Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Ֆինլանդիայից փանկ-ռոքերների «Pertti Kurikan Nimipäivät» խումբը, որի բոլոր անդամները Դաունի համախտանիշով տղաներ են, մտադիր է մասնակցել Ավստրիայում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին։

BBC-ն հայտնել է, որ հենց այս խումբն է Ֆինլանդիան ներկայացնելու մրցույթին։

Խումբը կատարելու է 85 վայրկյան տեւողությամբ երգ, որը կոչվում է «Aina Mun Pitaa» («Մենք միշտ պետք ենք»)։

«Սահմանափակ հնավորություններով ցանկացած մարդ պետք է փորձի ավելի խիզախ լինել»,-մեկնաբանել է խմբի մենակատար Կարի Աալտոն։

«Նա կամ նրանք պետք է համարձակորեն հայտարարեն այն, ինչ ցանկանում են»,- ասել է Աալտոն։

Ի դեպ, խումբն առաջին փանք-համույթն է, որը ելույթ է ունենալու «Եվրատեսիլի» բեմում։



© NEWS.am STYLE