Ռիհանային եւ Դի Կապրիոյին միասին են «բռնացրել»

16:40   2 մարտի, 2015

Փետրվարի 20-ին հայտնի երգչուհի Ռիհանան նշում էր ծննդյան 27-րդ տարեդարձը։ Սակայն այսօր է հայտնի դարձել, որ երգչուհին շքեղ երեկույթ է կազմակերպել իր ծննդյան առթիվ։ Եվ ինչ եք կարծում, ո՞վ էր այնտեղ ներկա. ճիշտ է, Լեոնարդո Դի Կապրիոն։ Զույգի սիրավեպի մասին արդեն երեք ամիս է լուրեր են պտտվում։

Սակայն մինչ այսօր զույգի սիրավեպի մասին ոչ մի ապացույցներ չկային, քանի որ պապարացիներին չէր հաջողվում միասին «բռնացնել» նրանց, սակայն...

TMZ-ն համատեղ լուսանկար է հրապարակել, որտեղ Լեոն պարում է երգչուհու հետ։



© NEWS.am STYLE