Նորաձեւության շաբաթը Միլանում. Giorgio Armani, աշուն-ձմեռ 2015-2016

14:33   3 մարտի, 2015

Միլանում անցկացվող Նորաձեւության շաբաթը եզրափակել է Giorgio Armani ապրանքանիշը՝ ներկայացնելով իր աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուն։

Մաեստրոն արդեն 40 տարի անընդմեջ ներկայացնում է իր տաղանդն ու հիանալի ճաշակը, ինչի համար մենք իսկապես երախտապարտ ենք։ Նա հայտնի է որպես ոճային, նորարարական, արդիական, հարմար, բայց շքեղ հագուստներ ստեղծող դիզայներ։

Նորաձեւության այս տունը, որը հայտնիր դասական մոտեցմամբ, այս անգամ ներկայացրել է տարբեր երանգների պիջակներ, բաճկոններ, զգեստներ եւ այլն։

Հավաքածուի գունապնակում հատկապես ակնառու են սեւը, մոխրագույնի տարբեր երանգները, որոնք մի փոքր «կոտրում են» բաց վարդագույնը, ցայտուն կանաչն ու մուգ կապույտը։

Դիզայները կրկին օգտագործել է տղամարդկանց զգեստապահարանին բնորոշ հագուստներ՝ դարձնելով դրանք ավելի կանացի եւ գրավիչ։ Լայն տաբատներ, երկար կոստյումներն ու վերարկուները կնոջ տեսքն ավելի նրբաճաշակ եւ էլէգենտ տեսք է հաղորդում։



Ժաննա Աղաջանյան 



© NEWS.am STYLE