Ինչպե՞ս խուսափել ամանորյա ճամփորդությունների սթրեսներից

23:53   26 դեկտեմբերի, 2012

Տոներին ճամփորդությունն ուրախություն է բերում, թեեւ, միեւնույն ժամանակ նաեւ սթրես է։ Նվերներով, ճամպրուկներով ու երեխաների հետ կանգնած եք ուշացող չվերթների սպասելիս ու ձմեռային ճանապարհների խցանումներում։ Ահա մի քանի խորհուրդ, որ ուղեւորությունների ժամանակ կօգնեն խուսափել տանջանքից ու գլխացավից։

Zdravoe.com, կայքը խորհուրդ է տալիս, որ մինչեւ տանից դուրս գալը հնարավորինս շատ գրքեր, խաղեր ու երաժշտություն ներբեռնեք պլանշետի, սմարթֆոնի, նոթբուքի կամ ձեռքի նվագարկիչի համար։

Սիրելի շոուն կամ տեսախաղը ձանձրույթի ու սթրեսի դեմ լավագույն միջոցն են։ Մի մոռացեք վերցնել ձեր սարքավորման համապատասխան ականջակալները, դրանց լրացուցիչ մարտկոցներն ու լիցքավորիչները։ Չնախատեսված ուշացումներից խուսափելու համար տանից դուրս եկեք սովորականից մեկ ժամ առաջ։ Այդպիսով ավելի շատ ժամանակ կունենաք նաեւ ուտելու կամ ճանապարհի համար ուտելիք վերցնելու համար։

Եթե թռիչքի եք նախապատրաստվում, հետեւեք, որ ճամպրուկներն ապահով լինեն։ Բանալիները, հեռախոսը, զարդերն ու այլ թանկարժեք իրերը ձեռքի պայուսակում պահեք։ Ճամփորդեք թեթեւ։ Կրճատելով ուղեբեռը՝ ինքնաբերաբար կրճատում եք նաեւ շատ հոգսեր։ Բարեկամներին նվերների համար օգտվեք փոստային ծառայությունից։

Խորը շունչ քաշեք, ժպտացեք ու միշտ դրական մնացեք։ Այդպիսով դուք կկանխեք նաեւ ձեր երեխաների սթրեսը։



© NEWS.am STYLE