12:41 4 մարտի, 2015Փարիզում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը, որը մեկ ակնթարթում մոռացության է մատնել Միլանում անցկացված նորաձեւության կարեւոր իրադարձությունները։ Ով կհիշի Dolce & Gabbana-ի կամ Giorgio Armani-իի ցուցադրությունները, երբ ETAM-ը Snoop Dogg-ի գլխավորությամբ պոդիում է բարձրացրել կիսամերկ աղջիկների մի ամբողջ բանակ։

43-ամյա ռեփերը ելույթ է ունենեցել պղպջակներով լի պոդիումի վրա, երբ նրա կողքով ճեմել են գեղեցկուհին մոդելները՝ ներկայացնելով ներքնազգեստների աշուն-ձմեռ 2015-16 հավաքածուն։

Նատալյա Վոդյանովան մեծ ուրախությամբ հետեւել է այս ամենին։

Գայթակղիչ ներքնազգեստների ցուցադրությունն ավարտվել է բրիտանական դրոշը ծածանելով։










Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AFP, Getty