Արամ MP3-ի մրցանակն ու «սելֆին»՝ ՀՀ նախագահի հետ

23:01   4 մարտի, 2015

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած հումորիստ, երգիչ Արամ MP3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մրցանակի է արժանացել:

Արամն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, այդ թվում եւ «սելֆի»՝ ՀՀ նախագահի հետ, ու գրել.

«Այսօր տեղի ունեցավ ամենամյա Հայկյան մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում ՀՀ նախագահի կողմից ստացա հատուկ մրցանակ՝ համաշխարհային բեմում լավագույնս հանդես գալու համար: Շնորհակալ եմ պարոն նախագահ... Նման մրցանակները շարժառիթ են հանդիսանում հետագա գործունեության համար»:



© NEWS.am STYLE