Քիմ Քարդաշյանը պլատինե շիկահեր է դարձել

10:01   6 մարտի, 2015

Քիմ Քարդաշյանը սիրում է փորձարկումներ անել իր արտաքին տեսքի վրա։ 34-ամյա գեղեցկուհին այս անգամ պլատինե շիկահեր է դարձել եւ գնացել Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված Balmain-ի ցուցադրությանը։ Վերջինիս մասին կխոսենք փոքր-ինչ ուշ, իսկ մինչ այդ եկեք ավելի ուշադիր դիտենք Քարդաշյանի նոր կերպարը։


Փարիզում հայուհին կանգ է առել Le Royal Monceau հյուրանոցում։

Հիշեցնենք, որ Օզի Օսբորնի կինը՝ Շերոն Օսբորնը, քննադատել է Քիմ Քարդաշյանին։

Closer Magazine-ին տված հարցազրույցի ժամանակ Շերոնը հայտարարել է, որ 34-ամյա աստղը օգատգործում է իր դստերը որպես աքսեսուար։ Նրան նաեւ դուր չի գալիս այն հանգամանքը, որ Քիմը բնական մորթուց մուշտակներ է հագցնում իր դստերը։



© NEWS.am STYLE