Հարիսոն Ֆորդը լրջորեն տուժել է թեթեւ շարժիչով օդանավի վթարի հետեւանքով

08:32   6 մարտի, 2015

Հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը լրջորեն վիրավորվել է Լոս Անջելեսի մոտ թեթեւ շարժիչով օդանավի վթարի հետեւանքով:

Ներկայումս 73-ամյա Ֆորդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Հարիսոն ֆորդը, ով ավելի քան 20 տարի թռիչքներ է իրականանցում, վթարային վայրէջք է կատարել գոլֆի դաշտում:

Ականատեսները նշում են, որ դերասանը լրջորեն տուժել է, մասնավորապես, բազմաթիվ խորը վնասվածքներ է ստացել գլխի շրջանում, նրանից արյուն էր հոսում:

Լուսանկարները՝ KABC, NBC, Reuters, AP, EPA



© NEWS.am STYLE