All eyes on me. Շիկահեր Քիմ Քարադաշյանն առանց կրծկալի՝ Lanvin-ի ցուցադրությանը

12:05   6 մարտի, 2015

Ո՞վ է հիշում Միլանում անցկացված Նորաձեւության շաբաթի մասին։ Փարիզն արդեն գրավել է բոլորի ուշադրությունը։ Իհարկե, այլ կերպ չէր կարող լինել, չէ՞ որ այստեղ է եկել Քիմ Քարդաշյանը։ 34-ամյա պլատինե շիկահերն արդեն հասցրել է ներկա լինել Balmain-ի ցուցադրությունը, որի ժամանակ պոդիում էր բարձրացել նաեւ Քենդալ Ջեները, իսկ այժմ հերթը Lanvin-ինն է։


Քարդաշյանը ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը ներկայացել է առանց կրծկալի, բայց փառք Աստծո, ներքնազգեստ հագել է, այլապես...

Համաձայնեք, այսքանից հետո արդեն շատ դժվար է հիշել Lanvin-ի ցուցադրության մասին։

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ WENN, Getty, REX



© NEWS.am STYLE