Շիկահեր Քիմ Քարդաշյանից հետո գեղեցկության սրահներում «շիկահերի» պատվերները շատացել են

16:43   6 մարտի, 2015

Քիմ Քարդաշյանը աստիճանաբար նորաձեւության կուռք է դառնում՝ գերազանցելով եւ Ռիհանային, եւ Բեյոնսեին։ Անգամ մեկ օր չի անցել, երբ հայտնի դարձավ, որ Քիմը պլատինե շիկահեր է դարձել, երբ ամբողջ աշխարհը սկսեց խոսել այս մասին։

Բացի այդ,  այժմ լուրեր են տարածվել, որ ԱՄՆ-ում գեղեցկության սրահները ուղղակի «պայթում են» շիկահեր դառնալու ցանկություն ունեցող հաճախորդներով, ովքեր կարծում են, որ հենց սա է այս սեզոնի նորաձեւ միտումը։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանը այժմ Փարիզում է, որտեղ 34-ամյա պլատինե շիկահերը ներկա է լինում հայտնի ապրանքանիշերի ցուցադրություններին։

Հիշեցնենք, որ Քիմը «Keeping Up With the Kardashians» ռեալիթի-շոուի հերթական էպիզոդներից մեկում հայտարարել է, որ օրական 500 անգամ սեքսով է զբաղվում իր ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ։



© NEWS.am STYLE