Ավանդական միջոցներ՝ ատամնացավից ազատվելու համար

19:13   14 մարտի, 2015

Մարդը, ով ատամնացավ ունի, մտածում է միայն մեկ բանի մասին՝ ինչպես ազատվել դրանից: Այսօր առաջարկում ենք ավանդական միջոցներ՝ ատամնացավը մեղմելու համար:

Այս դեպքում պետք է դիմել խոտաբույսերի օգնությանը եւ ողողել բերանի խոռոչը: Նման թուրմեր պատրաստելու համար կարելի է օգտագործել եղեսպակ (մեկ ճաշի գդալ խոտաբույսը հարկավոր է լցնել մեկ բաժակ տաք ջրի մեջ եւ թողնել մոտ 10 րոպե) կամ սուսամբար (մեկ ճաշի գդալ խոտաբույսով լի բաժակի մեջ հարկավոր է լցնել 10 գդալ տաք ջուր): Ստացված թուրմերով պետք է ողողումներ անել:

Ատամնացավին օգտակար կարող է լինել նաեւ ակնամոմը, որի բուժիչ հատկությունները ունակ են ընդամենը երեսուն րոպեում մեղմել ատամնացավը:

Եթե բերանի խոռոչում բաց նյարդ եք նկատում, ապա կարող եք սխտորով ցավազրկող կոմպրես դնել: Հարկավոր է սխտորը մանրացնել եւ խառնել նույն քանակությամբ սոխով եւ կերակրի աղով, ինչից հետո պետք է ստացված զանգվածը դնել ատամի վրա եւ բամբակով ծածկել:

 

 Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE